չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Անդրանիկ Քոչարյանը կարծում է՝ ժամանակն է մտածել  մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման մասին

Անդրանիկ Քոչարյանը կարծում է՝ ժամանակն է մտածել մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման մասին

Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մենք արդեն մտածենք մեր մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման մասին և մեր տեսադաշտում ունենանք բոլոր սցենարները: Կարող ա իրավիճակը նորից գնա բարդացման: Վերջին հաշվով մենք գտնվում ենք արտահերթ ընտրությունների շեմին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանի խոսքերով, հիմա այս ընտրություններն իրենց ներքին լարվածություններն են առաջացնում, և գնալու են բազմաթիվ շահարկումներ ու իրողությունների այլ մեկնաբանություններ:

Քոչարյանը նշել է, որ իրականում ունենք սահմանայն լարվածության աճ, որը պետք է փորձել կանխել. «Հետագա լարվածությունները կանխելու համար մեր ոչ միայն ԶՈւ-ի կառավարության մակարդակը պետք է ունենա թռիչքաձև զարգացում, այլ նաև այսօր կանգնած ենք օգտագործվող ուժերի, նոր ձևավորվելիք իրական ՄՈԲ ռեսուրսի կայացման առջև ենք այսօր կանգնած»:

  • Կիսվել: