հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Կարծում եմ՝ դատավորին բացարկ կներկայացնենք. Բագրատ Սրբազանի պաշտպան

Կարծում եմ՝ դատավորին բացարկ կներկայացնենք. Բագրատ Սրբազանի պաշտպան

Բագրատ սրբազանի և 15 այլ ընդդիմադիրների դեմ կալանքի միջնորդությունները մեծ ծավալի ֆարս են ու քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

Ըստ նրա՝ իշխանությունը, անմեղության կանխավարկածը արհամարհելով, ձերբակլավածներին արդեն մեղսագրում է արարքներ, որոնք նրանք չէին պատրաստվում իրականացնել։

«Արդեն դատավճիռներ են կպցրել նույնիսկ դատավարությունից առաջ։ Նրանց ընտրած դատավորից էլ պարզ է` գործի բնույթը ինչպիսին կլինի։ Կարծում եմ դատավորին բացարկ կներկայացնենք»,-նշեց պաշտպանը:

Հւշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։

ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։

Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։

Այս պահին դատարանում քննվում է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանին կալանավորելու հարցը:

  • Կիսվել: