կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Կարծում եմ՝ անձանց շրջանակը պարզել ենք․ նրանք 2024-ից ՀՀ-ում չեն. Փաշինյանը՝ դիմակավորված անձանց տեսանյութի մասին

Կարծում եմ՝ անձանց շրջանակը պարզել ենք․ նրանք 2024-ից ՀՀ-ում չեն. Փաշինյանը՝ դիմակավորված անձանց տեսանյութի մասին

Ես կարծում եմ, որ անձանց շրջանակը մենք պարզել ենք մոտավոր։ Ըստ էության, այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, 2024 թվականից Հայաստանում չեն, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիմակավորված անձանց մասնակցությամբ շրջանառվող տեսանյութին։

Նա նշեց, որ դա օպերատիվ տեղեկություն է, ապացույց չունեն.«Մենք անուն-ազգանուններ ունենք և նրանց հայտնաբերման ուղղությամբ ջանքեր են գործադրվել, հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ նրանք ՀՀ-ում չեն։ Նախկինում, մեծ հավանականությամբ, այլ գործերով մեր հետաքրքրության տիրույթում են եղել։ Մասնավորապես, հնարավոր է՝ ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն։ Բայց սա ընդամենն օպերատիվ տեղեկություն է»։

  • Կիսվել: