ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կարսի բնակիչներն իրենց կյանքի բարելավման համար սպասում են Հայաստանի հետ սահմանի բացմանը.  թուրք լրագրող

Կարսի բնակիչներն իրենց կյանքի բարելավման համար սպասում են Հայաստանի հետ սահմանի բացմանը. թուրք լրագրող

Թուրքական Habervesaire կայքի լրագրող Բահրի Աքը հայ–թուրքական սահմանի բացման հետ կապված սահմանակից շրջանների բնակիչների տրամադրություններն իմանալու համար այցելել է Կարս եւ հարակից շրջաններ։

Նա սոցցանցի իր էջում  նշել է, որ բոլորն անհամբեր սպասում են Հայաստանի հետ սահմանի բացմանը։

Թուրք լրագրողի խոսքով՝ տեղացիներն իրենց կյանքի լավացումը կապում են Հայաստանի հետ սահմանի բացման հետ:

Նա նաև հավելել է, որ Կարսի թե՛ բնակիչները, թե՛ խանութատերերը, թե՛ տաքսու վարորդները շեշտել են, որ եթե սահմանը բացվի, տուրիզմի բում կլինի, առեւտուրը կաշխուժանա, Կարսից արտագաղթը կդադարի։

 

  • Կիսվել: