Կարս-Գյումրի երկաթգծի վերաշահագործումը շատ մեծ տնտեսական հնարավորություններ կընձեռի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանին. Միրզոյան
Այսօր 2024-ն ամփոփող ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Խաղաղությանա խաչմերուկին:
Նա, մասավորաապես, նշեց. «Խաղաղության խաչմերուկին» անդրադառնալիս պետք է ասեմ մեր շփումները այս համատեքստում Թուրքիայի հետ: Ասել եմ հրապարակավ, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համապատասխան մասնագետների միջոցով իրականացնել երկաթուղային ենթակառուցվածքների վիճակի գնահատման գործընթաց, և, իհարկե, մենք համոզված ենք, որ Կարս-Գյումրի երկաթգծի վերաշահագործումը շատ մեծ տնտեսական հնարավորություններ կընձեռի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև շատ ավելի մեծ, լայն տարածաշրջանին»:
Նախարարը նաև հավելեց. «Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ այս պարագայում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը էական խաղաղության և կայունության գործոն կդառնա տարածաշրջանում»: