հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Կարմիր գծեր, որոնց հատումն անընդունելի է հայի համար. «Դիմադրություն»

Կարմիր գծեր, որոնց հատումն անընդունելի է հայի համար. «Դիմադրություն»

Պայքարի այս օրերին, երբ յուրաքանչյուր արժանապատիվ հայ ոտքի է կանգնել հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի, հանուն Արցախ աշխարհի հայկական մնալուն, անհրաժեշտ է ևս մեկ անգամ բարձրաձայնել մի շարք կարևոր կետերի մասին։ Դրանք այն կարմիր գծերն են, որոնց հատումն անընդունելի է ՀԱՅԻ համար։ Այս մասին տեղեկանում ենք ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ֆեյսբուքյան էջից:

Այսպես՝ գրառման մեջ նշված են ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հետևյալ դրույթները. ՛՛Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ՛՛:

  • Կիսվել: