ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կարգապահական վարույթներով ոչ բարեխիղճ դատավորների նկատմամբ պատասխանատվության միջոցները նույնիսկ քիչ են եղել. նախարար

Կարգապահական վարույթներով ոչ բարեխիղճ դատավորների նկատմամբ պատասխանատվության միջոցները նույնիսկ քիչ են եղել. նախարար

Մենք քննարկում ենք, որ ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենաարդար և լավ մոդելը. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որ դատական  համակարգը ֆիլտրացիայի, մաքրման կարիք ունի, բոլորն են ասում, անգամ՝ այս կարգավորումներից դժգոհողները:

«Բոլորս խոսում ենք դատական համակարգը մաքրելու մասին, և այսօր գործող իրական մեխանիզմը կարգապահական պատասխանատվության միջոցներն են: Դա օրինական է, արդար է, ճիշտ է: Եվ ես կարծում եմ, որ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են, և դրանցով ստացված արդար պատասխանատվության միջոցները առանձին ոչ բարեխիղճ դատավորների նկատմամբ նույնիսկ քիչ են եղել»,- նշեց նա:

  • Կիսվել: