երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
«Կարգալույծ կաթողիկոս Կտրիճ Ներսիսյանը փորձելու է գնալ բոլոր այն մարդկանց հետևից, որոնք իր թրի տակով չեն անցնելու». ՔՊ պատգամավոր

«Կարգալույծ կաթողիկոս Կտրիճ Ներսիսյանը փորձելու է գնալ բոլոր այն մարդկանց հետևից, որոնք իր թրի տակով չեն անցնելու». ՔՊ պատգամավոր

Ինձ համար խիստ տեսանելի է, որ կարգալույծ կաթողիկոս Կտրիճ Ներսիսյանն ամեն կերպ փորձում է կառչած մնալ սին ու ոչինչ չհիշեցնող հույսից, թե ինքը կարող է շարունակել մնալ վեհարանում, այնինչ դա անիրատեսական մի բան է, դա անհնարին մոտ բան է: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նա անդրադարձավ նաև Հովհաննավանքում կարգալույծ արված քահանայի կողմից մատուցված պատարագին և առհասարակ՝ հոգևորականների՝ կարգալույծ հռչակվելուն: Այս առնչությամբ պատգամավորն ասաց. «Կարգալույծ կաթողիկոս Կտրիճ Ներսիսյանը փորձելու է գնալ բոլոր այն մարդկանց հետևից, որոնք իր թրի տակով չեն անցնելու, համաձայն չեն անբարոյականության և պղծության ծավալին, որն արտադրում են ինքն ու իր շրջապատը»:

Ալեքսանյանը նաև աբսուրդ համարեց այն, որ քահանային փորձում են կարգալույծ անել այն բանի համար, որ նրա մատուցած պատարագին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: