երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Կարգալույծ է հռչակվել մի քահանա, որի «մեղքն» ընդամենը այն է, որ ՀՀ վարչապետի տիկնոջն ընդունել է եկեղեցում. Ալեքսանյան

Կարգալույծ է հռչակվել մի քահանա, որի «մեղքն» ընդամենը այն է, որ ՀՀ վարչապետի տիկնոջն ընդունել է եկեղեցում. Ալեքսանյան

Հակաեկեղեցական շարժման առաջնորդ Կտրիճ Ներսիսյանը շարունակում է իր ապօրինություններն ու անօրինականությունները Հայ առաքելական սուրբ եկեղեցում: Այսօր նա կարգալույծ է հռչակել մի քահանայի, որի «մեղքն» ընդամենը այն է, որ ՀՀ վարչապետի տիկնոջն ընդունել է եկեղեցում։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա ինչ–որ լուսանկար ցուցադրեց ԱԺ-ում ներկաներին՝ նշելով. «Կտրիճն ասում է ՀՀ քաղաքացիներին, որ, այո, ինքը քրիստոնյա չէ, որ, այո, ինքը Հայ եկեղեցու ներսում՝ Մայր Աթոռի վարչական տարածքում, «Հայաստան» դաշինքի լոգոյով ատրուշաններ է կառուցելու։ Սա ատրուշան է, ուրիշ բան չի։ Ու ցանկացած քահանա, ով այդ ատրուշանի առաջ չի երկրպագում, ով իր սգակիր մորը Քոչարյանի միտինգներին չի տանում, այդ քահանային սպասում է մեկ բան՝ կարգալուծություն»:

  • Կիսվել: