ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կարևորը ԱԱԾ աշխատողները, ոստիկաններն ու քննիչներն են․ «Հրապարակ»

Կարևորը ԱԱԾ աշխատողները, ոստիկաններն ու քննիչներն են․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ազգային անվտանգության ծառայություն այցելած Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ իր խոսքի վերջում աչքալուսանք տվել ԱԱԾ աշխատողներին.

«Արձանագրում եմ, որ համաչափորեն աշխատավարձերն էականորեն բարձրացնելու հնարավորությունը ստեղծված է, մի շարք դեպքերում՝ ընդհուպ կրկնապատիկի չափով...Մենք շատ դեպքերում ականատես ենք լինում իրավիճակների, երբ պետական ծառայությունում տասնամյակով աշխատավարձերի էական փոփոխություններ տեղի չեն ունենում, ինչն ակնհայտորեն նեգատիվ է ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, որովհետեւ ինֆլյացիան բոլոր դեպքերում միշտ լինելու է»:

Իսկ որ կենսաթոշակների եւ նպաստների «էական փոփոխություններ» չեն իրականացվում, մյուս կողմից` շարունակաբար ավելացնում են ՀՀ քաղաքացու սոցիալական բեռը` գույքահարկի, տարբեր տուրքերի բարձրացման եղանակով, դա ոչինչ: Կարեւորը, որ ԱԱԾ աշխատողները, ոստիկաններն ու քննիչները գոհ մնան: Չէ՞ որ նրանց ուսերին է հենվում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

 

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: