շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարևորվել է Հայաստանի և Չինաստանի միջև կանոնավոր օդային հաղորդակցության կազմակերպումը

Կարևորվել է Հայաստանի և Չինաստանի միջև կանոնավոր օդային հաղորդակցության կազմակերպումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն իրականացրած այցի շրջանակներում հանդիպել է ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սյաոպենի հետ։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի կնքմանը։ Համաձայնագիրն ավարտական փուլում է և առաջիկայում պատրաստ կլինի ստորագրման։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարությանը, մասնավորապես ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցման, վերակառուցման նախագծերում կարողություններ ունեցող չինական ընկերությունների ներգրավմանը։

Քննարկվել է միջազգային տրանսպորտային ուղիների զարգացմանը վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել է ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև կանոնավոր օդային հաղորդակցության կազմակերպումը, ինչպես նաև  ՀՀ և ՉԺՀ տրանսպորտի ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունների միջև փորձի փոխանակումը, փոխադարձ այցերն ու փորձագետների ներգրավումը։

Ընդգծվել է վերը նշված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։

  • Կիսվել: