շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարևորն այն է, որ ռուսաց լեզուն Հայաստանի դպրոցներում մնում է պարտադիր և առաջվա պես կուսուցանվի 2-րդ դասարանից. ՌԴ դեսպան

Կարևորն այն է, որ ռուսաց լեզուն Հայաստանի դպրոցներում մնում է պարտադիր և առաջվա պես կուսուցանվի 2-րդ դասարանից. ՌԴ դեսպան

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, հանդիպման գլխավոր թեմաներից մեկը Հայաստանում ռուսաց լեզվի վիճակի քննարկումն էր, նոր պետական ստանդարտների ներդրումը:
 
"Կարեւորն այն է, որ ռուսաց լեզուն Հայաստանի դպրոցներում մնում է պարտադիր եւ նախկինի պես կուսուցանվի 2-րդ դասարանից", - հայտարարել է դեսպանը:
 
Կողմերը քննարկել են նաև ՌԴ բուհերում դիմորդների անվճար ուսուցման ծրագիրը, ռուսաց լեզվի մասնագետների որակավորման բարձրացումը, Հայաստանի դպրոցների համար նոր դասագրքերի հրատարակումը և հայ - ռուսական համագործակցության այլ հարցեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: