երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Կարևորագույն նպատակներից մեկը Փաշինյանին անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է». «Փաստ»

«Կարևորագույն նպատակներից մեկը Փաշինյանին անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի օրվա ընդմիջումից հետո սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հանրահավաք է կազմակերպում Հանրապետության հրապարակում: Հասարակական քաղաքական գործիչ, կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանն ասում է՝ շարժումն առաջացել է երկրի և բոլորիս անվտանգության սուր սպառնալիքների զգացողությամբ և դրանց ինչ-որ կերպ դիմակայելու նպատակով: «Շատ հստակ է հանրային գիտակցությունը, որ այդ սպառնալիքների առանցքային մեղավորը գործող իշխանությունն է և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ուստի շարժման կարևորագույն նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է: Յուրաքանչյուր հանրահավաք նաև ունի նպատակ ձևակերպելու այն գործողությունները, որոնք բերելու են Փաշինյանի անցնցում հեռացմանը:

Երկրորդ՝ քանի որ գտնվում ենք անվտանգային սպառնալիքների հորձանուտում, իսկ մեր աչքի առաջ Արցախում տեղի ունեցավ Պաշտպանության բանակի լուծարումը և Արցախի հայաթափումն՝ իրենից բխող բոլոր ահավոր հետևանքներով, ապա մյուս խնդիրն այն է, թե ինչպես ենք կոնկրետ այդ փորձությանը դիմակայելու: Այն արդեն սկսվել է, դրան պետք է դիմակայել համաժողովրդական ճանապարհով, առջևում այլ փորձությունների վտանգ ևս կա: Պետք է խոսել այն մասին, թե ինչ է պետք անել հիմա, որ Արցախը վերջնականորեն չկորցնենք: Ի դեպ, հանրային գիտակցության մեջ կա նման թյուր պատկերացում, որ Արցախը վերջնական կորցրել ենք: Արցախը վերջնականորեն չենք կորցրել, բայց եթե շարունակենք գնալ նույն ճանապարհով, կկորցնենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: