երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարևորագույն հարցերից է Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցներին վերադարձնելը. ԱԳ նախարար

Կարևորագույն հարցերից է Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցներին վերադարձնելը. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Արցախում անազատության մեջ գտնվող ադրբեջանցիներին և Ադրբեջանում գերեվարված հայերի հարազատների փոխադարձ այցեր կազմակերպելու շուրջ բանակցություններին: 

«Ես հուսով եմ՝ մենք կկարողանանք գտնել, վերջնականացնել այն անհրաժեշտ ձևաչափերը կամ քայլերը, որ հնարավորություն կտան նման մարդասիրական քայլի: Սա մարդասիրական քայլ է, մարդասիրական նախաձեռնություն, դրանից բացի՝ հուսով եմ՝ այն իր դերն ունի փոխվստահության միջոցների համատեքստում: Միևնույն ժամանակ, պետք է նկատեմ՝ շատ լավ հիշում եք, գիտեք այն զգայունությունը, որ կա այս հարցի հանդեպ: Մեզ համար չափազանց զգայուն է և ցավալի, երբ ունենք հայրենակիցներ, որոնք հայտնվել են այնտեղ: Պետք է գտնել ձևաչափերը լուծումների, դա բավական բարդ է: Հարազատների այցերի ձևաչափը մի բան է, որ հուսով եմ՝ կկարողանանք վերջնականացնել: Պետք է շարունակենք նաև աշխատել, մտածել՝ ինչպես կարող ենք գտնել լուծումը»,- ասաց նա:
 

Մնացականյանը նաև նշեց, որ իր համար կարևորագույն հարցերից մեկն է մեր հայրենակիցներին ի վերջո Հայաստան վերադարձնելը:

Այս պահին Ադրբեջանում երեք Հայաստանի քաղաքացի գերի է պահվում։ ՀՀ-ում Ադրբեջանի քաղաքացիներ չկան։ Սակայն Արցախում մարդասպանության և դիվերսիայի համար դատապարտված են Ադրբեջանի երկու քաղաքացի։  

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: