չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կարևոր մանրամասներ՝ ընդդիմադիր պատգամավորների և քաղաքացիների հանդիպումից

Կարևոր մանրամասներ՝ ընդդիմադիր պատգամավորների և քաղաքացիների հանդիպումից

Այսօր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ԱԺ ընդդիմադիր երկու ֆրակցիաների պատգամավորների հետ միասին պատասխանելու են ժողովրդին հուզող հարցերին:

՛՛Հայաստան՛՛ դաշինքի ֆեյսբուքյան էջը հրապարակել է քննարկան մասնակիցների դիտարկումների առավել հետաքրքիր մանրամասները, որոնք ներկայացնում ենք ստորև.

՛՛- Արմեն Ռուստամյան, «Հայաստան» դաշինք
🔴Արցախյան հարցում կան կարմիր գծեր, որոնց հատելն անընդունելի է մեզ համար։ Կան նախապայմաններ, առանց որոնց խնդրի հայանպաստ լուծումն անհնար է։
🔴Նախ, Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի այն տրամաբանությամբ, որը նշված է Արցախի Սահմանադրության մեջ։
🔴Երկրորդը, պետք է բացառվի Արցախի անկլավային իրավիճակը։ Եթե Հայաստանի հետ ցամաքային կապն ապահովված չլինի, ապա կրկին կկանգնենք Ղարաբաղում հայապահպանության խնդրի առջև։
🔴Երրորդ, Արցախի անվտանգությունը պետք է ապահովեն Արցախի ուժերը՝ Հայաստանի մասնակցությամբ և ռուս խաղաղապահների անժամկետ ներկայությամբ։
 
- Թադևոս Ավետիսյան, «Հայաստան» դաշինք
🔴Վերջին 4 տարվա ընթացքում նվազագույն սպառողական զամբյուղը գրեթե կրկնապատկվել է, իսկ կենսաթոշակների չափը աննշան է բարձրացվել։
🔴Խնդրի լուծումը թոշակների և նպաստների ինդեքսավորումն է պետության կողմից։ Սակայն իշխող ուժը մի քանի անգամ մերժել է «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը՝ պատճառաբանելով հետպատերազմյան իրավիճակը, կորոնավիրուսը, փողի բացակայությունը և այլն։
🔴Վերջին ամսվա ընթացքում ոստիկանները 3 մլրդ դրամի պարգևավճար են ստացել, իսկ այդ գումարով կարելի էր 10 տոկոսով բարձրացնել աղքատության նպաստի չափը։
 
- Տիգրան Աբրահամյան, «Պատիվ ունեմ» դաշինք
🔴Արցախի մնացած տարածքները պահպանելու համար կարևոր են Պաշտպանության բանակի բարեփոխումները։ Կարևոր է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով տնից զրկված մոտ 40 հազար մարդկանց կյանքն արագացված կարգով ապահովել հենց Արցախում։
🔴Արմատական փոփոխության կարիք ունի Արցախի դեռևս 90-ական թվականներին ստեղծված պետական կառավարման համակարգը։ Անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի ու Արցախի համապատասխան մարմինների համագործակցության արդյունավետության մակարդակը, կան համակարգեր, որոնք առհասարակ չեն համագործակցում։
🔴Հայաստանը ոչ միայն հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի դերից, այլ՝ առհասարակ հրաժարվել է նրանից։
🔴Ադրբեջանի հետ հարաբերություններում օրակագային առաջնային հարցը պետք է լինի հայ գերիների վերադարձը։ Առանց այդ կետի իրականացման խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, տրամաբանական չէ։ Վերջին շրջանում գերիների վերադարձի հարցը իշխանության օրակարգից հանվել է։
 
- Սեյրան Օհանյան, «Հայաստան» դաշինք
🔴ՀՀ իշխանությունները ոչ մի հետևություն չեն արել վերջին պատերազմից և մեր ունեցած կորուստներից։ Ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա շարունակում են խրախուսել նահանջը։
🔴Ադրբեջանի և Թուրքիայի ճնշման ներոք հայ ժողովրդին տանում են դեպի թրքացում։ Այդ պատճառով էլ շարժման կարգախոսն է․ «Ո՛չ Հայաստանի թրքացմանը, ո՛չ Արցախի հայաթափմանը»։
🔴Հանրային ճնշումն է այն միակ միջոցը, որով մենք պետք է հասնենք հաջողության: Պայքարի մեկնարկից ի վեր հանրային ճնշումն ուժեղացել է, ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են միացել «Դիմադրության» շարժմանը։
 
- Իշխան Սաղաթելյան, «Հայաստան» դաշինք
🔴Եթե չլիներ համաժողովրդական լայն ընդվզումն, այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ զիջումների գնացած կլիներ։ Մենք խախտել ենք այն ժամանակացույցը, որով Փաշինյանը պատրաստվում էր հանձնել Արցախը, այդ թվում՝ Հայաստանից որոշ տարածքներ։
🔴Ի՞նչ պետք է անենք․ բանաձևը պարզ է և հստակ՝ պահենք տեմպը, ավելացնենք ճնշումը, անհնազանդության ակցիաների և՛ քանակը, և՛ ծավալը։ Պայքարն այս տեմպով շարունակելու դեպքում կհասնենք հաջողության։
🔴Մենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ ոչ մեկին չենք «գյուլլելու», ինչպես Նիկոլն է ասում։ Բայց ովքեր գործել են դավաճանություն, դատարանի առջև պատասխան տալու են, վստահ եղեք։
 
- Արամ Վարդևանյան, «Հայաստան» դաշինք
🔴Ո՞րն է այս պայքարի իմ մոտիվացիան։
🔴Առաջինը՝ մեր հայրենակիցները։ Երկրորդը՝ պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի, մեր հող ու ջրի համար։
🔴Երրորդը՝ ես գիտակցում եմ, որ ապրել, ապրում եմ և ապրելու եմ Հայաստանում, իմ երեխաներն ապրելու են Հայաստանում, և ես չեմ պատկերացնում Հայաստանն այնպիսին, ինչպիսին պատկերացնում է այս իշխանությունը։
🔴Միանշանակ, գնալու եմ մինչև վերջ՛՛։

  • Կիսվել: