կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կարևոր է, որ Երևանը նպաստի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը. Մարիա Զախարովա

Կարևոր է, որ Երևանը նպաստի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը. Մարիա Զախարովա

Ռուսաստանն անհրաժեշտ ջանքերն է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար:

Ռուսաստանն անհրաժեշտ ջանքերն է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:

«Ռուսաստանը հստակ ձևակերպել է իր դիրքորոշումը ՌԴ արտգործնախարարության՝ ապրիլի 24-ի հայտարարությունում: Ներկայում ինչպես տեղում ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, այնպես էլ քաղաքական մակարդակով գործադրվում են անհրաժեշտ ջանքերը՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման և 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններին վերադառնալու համար»,-ասել է դիվանագետը:

Զախարովան հավելել է, որ Մոսկվան «սկզբունքորեն կարևոր է համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծումների որոնման գործում»:

Հիշեցնենք, որ Բաքուն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհի վրա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: