կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կարևոր է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն զսպում են ռուս-ադրբեջանական դաշինքը․ Ստեփան Գրիգորյան

Կարևոր է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն զսպում են ռուս-ադրբեջանական դաշինքը․ Ստեփան Գրիգորյան

Շատ մեծ դեր է խաղում հասարակության կարծիքը, ճնշումը՝ իշխանությունների վրա, որ իշխանությունները համարձակվեն գնալ դեպի եվրաինտեգրում. «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

«Դա մենք տեսել ենք Վրաստանում, ու Հայաստանում նույնը պետք է արվի՝ հաշվի առնելով, որ տրամադրությունները փոխվել են»,-ասաց Գրիգորյանը և նշեց, որ խորհուրդ է տալիս  հարցումներին հետևել և տեսնել հայ ժողովրդի վերաբերմունքը տարբեր պետությունների նկատմամբ, թե ում է բարեկամ համարում։

«Առաջին շարքում են Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Իրանը, բայց չկա Ռուսաստանը։ Ուրեմն շատ բաներ փոխվեցին»,-ասաց նա։

Գրիգորյանը նշեց՝ կարևոր է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն զսպում են ռուս-ադրբեջանական դաշինքը։  

  • Կիսվել: