ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարևոր է ձևավորել փոխվստահության մթնոլորտ` ջրամբարների շահագործման վերաբերյալ․ ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ համագործակցության մասին

Կարևոր է ձևավորել փոխվստահության մթնոլորտ` ջրամբարների շահագործման վերաբերյալ․ ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ համագործակցության մասին

Կարևոր է վստահության մթնոլորտ ձեւավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության համար․ մենք պատրաստ ենք աջակցել։ Այս մասին սոցկայքի իր էջում գրառում է կատարել Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

"Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի ջրամբարների եւ ջրանցքների, մասնավորապես ՝ Ջոգազ եւ Աբբասբեյլի ջրամբարների վերանորոգման եւ շահագործման վերաբերյալ, դա լավ տարբերակ կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության համար, որը օգտակար կլինի տեղի բնակչությանը: Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին։ Դրա համար կարևոր է ձևավորել փոխվստահության մթնոլորտ", - գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Նա նաեւ լուսանկար է հրապարակել Արարատ լեռան երեկոյան տեսարանով՝ գրելով, որ իր ուսանելի այցը Հայաստան մոտենում է ավարտին:

"Բացի տեղերում, այդ թվում նաեւ Սյունիքում իրավիճակի ավելի լավ ընկալումից, ես տանում եմ հետաքրքիր տեսարանների մասին հիշողությունները", - եզրափակել է Կլաարը:

  • Կիսվել: