չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Կարեն Շաքարյանը պատվախնդիր սպա է, այսօր փորձում են կոչումներից զրկել մարդկանց, ովքեր իրենց արյшն գնով ստացել են շնորհներ. Սուրեն Պապիկյանը՝ Կարեն Շաքարյանի «Արցախի հերոս»-ի կոչումից զրկելու մասին

Կարեն Շաքարյանը պատվախնդիր սպա է, այսօր փորձում են կոչումներից զրկել մարդկանց, ովքեր իրենց արյшն գնով ստացել են շնորհներ. Սուրեն Պապիկյանը՝ Կարեն Շաքարյանի «Արցախի հերոս»-ի կոչումից զրկելու մասին

Կարեն Շաքարյանն այն մարդն է, ում հետ տարբեր շրջանում ծառայած զինծառայողներ վստահաբար կարող են ասել, որ Շաքարյանը մշտապես ծառայել է Հայաստանի Հանրապետությանը և արժանացել է կոչումների ու շնորհների հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով Կարեն Շաքարյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուխտերթին մասնակցելուց հետո «Արցախի հերոս»-ի կոչումից զրկվելու մասին հարցին:

«Այսօր փորձում են կոչումներից զրկել կամ ինչ-որ կերպ անվանարկել մարդկանց, ովքեր իրենց արյան գնով, իրենց գործունեությամբ, տասնյակ տարիների ծառայության արդունքում ստացել են շնորհներ: Սա մեղմ ասած աբսուրդ է և քննարկման ենթակա չէ: Կարեն Շաքարյանը այսօր էլ հանդիսանում է Զինված ուժերի պատվախնդիր սպա և ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, ինչի համար ես շնորհակալ եմ իրեն: 

Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, սա ես բացառում եմ ամբողջությամբ: Այն, ինչ արձանագրվել է մեր մի շարք գործընկերների կողմից՝ դա, ըստ էության, ոչ աշխատանքային օր է, ոչ քաղաքական միջոցառման՝ մարդու ցանկությամբ մասնակցությունն է»,-նշել է նա:

  • Կիսվել: