շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարեն Կարապետյանն ընտրվել է «Միացյալ մեքենաշինական գործարաններ» ՀԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ

Կարեն Կարապետյանն ընտրվել է «Միացյալ մեքենաշինական գործարաններ» ՀԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է «Միացյալ մեքենաշինական գործարաններ» ՀԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, հայտնում է metalinfo.ru կայքը:

Ընկերության տնօրենների խորհրդի նոր կազմը հաստատվել է հուլիսի 16-ին կայացած նիստի ժամանակ:

Նշենք, որ Կարապետյանը զբաղեցնում է նաև «Զարուբեժնեֆտ» ԲԸ Տնօրենների խորհրդի անդամ: «Զարուբեժնեֆտ»-ը պետական նավթագազային հոլդինգ է, որն ունի ակտիվներ և նախագծեր ածխաջրածինների երկրաբանական հետազոտության և արդյունահանման, նավթավերամշակման և իրացման ոլորտներում:

Բացի այդ, ՀՀ նախկին վարչապետը ընդգրկված է ռուսաստանյան էներգամեքենաշինական առաջատար հոլդինգի՝ «REP Holding» ԲԸ Տնօրենների խորհրդի կազմում, հանդիսանում է «ԳՊԲ-Էներգոէֆեկտ» ՍՊԸ-ի Տնօրենների խորհրդի անդամ: «ԳՊԲ-Էներգոէֆեկտ» ընկերությունը զբաղվում է էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր ամբողջական (turn-key) լուծումների մշակմամբ բիզնեսի և բյուջետային ոլորտի համար:

Կարապետյանը զբաղեցնում է նաև Ռուսաստանում հորատման սարքավորումների խոշորագույն արտադրող «Ուրալմաշ ՆԳՕ Հոլդինգ» ՍՊԸ Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, ինչպես նաև ՑՌՏ (Լեզվային տեխնոլոգիաների կենտրոն) Ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի անդամ է: Ռուսաստանյան այս ընկերությունը զբաղվում է խոսքի սինթեզի և ճանաչման, տեսաձայնային տվյալների վերլուծության, մուլտիմոդալ կենսաչափության տեխնոլոգիաների ոլորտում նորարարական համակարգերի նախագծմամբ:

  • Կիսվել: