երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
Կարելի է սպասել, որ դաշնակից երկիրը դե յուրե քայլեր չի ձեռնարկի, որոնք կվնասեն. ԱԳ փոխնախարար

Կարելի է սպասել, որ դաշնակից երկիրը դե յուրե քայլեր չի ձեռնարկի, որոնք կվնասեն. ԱԳ փոխնախարար

Դիվանագետները սովորաբար խոսում են բոլոր գործընկերների հետ, բայց շատ կարեւոր է այն միջավայրը, որը պետք է ստեղծվի տարբեր թեմաների շուրջ քննարկումների անցկացման համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

«ՌԴ ԱԳՆ որոշ ներկայացուցիչների հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում նման միջավայրի ստեղծմանը։

Մենք խոսել ենք այն խնդիրների մասին, որոնք տեսնում ենք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում։ Կարծում եմ, որ կարելի է սպասել, որ դաշնակից երկիրը դե յուրե կարձագանքի դրան, եւ ոչ միայն բառերով, այլեւ քայլերով, եւ հանդես չի գա հայտարարություններով ու քայլեր չի ձեռնարկի, որոնք կվնասեն, ինչպես նրանք են հավաստիացնում, իրենց դաշնակցի կենսականորեն կարեւոր շահերին»,- նշել է նա։

  • Կիսվել: