ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարբի գյուղի տներից մեկում գազի բալոնի հրդեհի հետևանքով երկու մարդ այրվածքներ է ստացել

Կարբի գյուղի տներից մեկում գազի բալոնի հրդեհի հետևանքով երկու մարդ այրվածքներ է ստացել

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի տներից մեկում գազի բալոնի հրդեհի հետևանքով երկու մարդ այրվածքներ է ստացել։ Նրանք տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հուլիսի 26-ին, ժամը 10։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում 20 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 10 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով բնակիչներ Սարգիս Ս․-ն (ծնված 1987 թ․) և Արտակ Ս․-ն (ծնված 2011 թ․) ստացել են այրվածքներ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:29-ին, մարվել` 10:31-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: