հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ․ Փաշինյանը զրուցել է Լիբանանի նախագահի հետ

Կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ․ Փաշինյանը զրուցել է Լիբանանի նախագահի հետ

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Զորակցություն եւ ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի եւ զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին:
Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում եւ գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ»,- գրել է վարչապետը:

  • Կիսվել: