չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Կառավարությունը պետք է հրաժարական տա․ Միքայել Մելքումյան

Կառավարությունը պետք է հրաժարական տա․ Միքայել Մելքումյան

Կառավարությունն ամբողջ կազմով պետք է հրաժարական տա։ Այս մասին այսօր «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով տնտեսական վիճակի բարելավման հարցին։

Ըստ պատգամավորի՝ փակվել են տասնյակ հազարավոր աշխատատեղեր, իսկ երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասում է, որ այս կամ այն ոլորտներում ձախողումներ են եղել, դրան հետևում է ոչ թե բանավեճ, բովանդակային քննարկում, այլ՝ հաշվեհարդարի լեզվով, ոչ քաղաքական, վարչական, կոշտ ճնշում։

«Շատ դանդաղ է, կառավարությունը չի կարողանում․ այն ֆորմատը, որ վարչապետը հավաքում է ինչ-որ մարդկանց՝ նախարարներ, տարբեր ոլորտի տնտեսական գործիչներ, այլ գործիչներ, քննարկում են։ Ինչքան քննարկում են, այնքան վիճակը վատանում է»,- ասաց պատտգամավորը։ 

 

  • Կիսվել: