շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կառավարությունը մշակում է պատերազմին մասնակից ուսանողների վարձի փոխհատուցման նախագիծ

Կառավարությունը մշակում է պատերազմին մասնակից ուսանողների վարձի փոխհատուցման նախագիծ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նիստի օրակարգում զեկուցվող հարցերն իր հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանությամբ էին, և չզեկուցվող հարցերի փաթեթում նույնպես կան այդպիսի հարցեր: Շեշտեց, որ իրենք այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակեն:

Վարչապետը հայտնեց, որ այժմ նաև պատրաստվում է Կառավարության որոշման նախագիծ, որը պատերազմին մասնակցած ուսանողների, նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների երկրորդ կիսամյակի ուսման վարձերի փոխհատուցման մասին է, այն, ըստ Փաշինյանի, կընդունվի Կառավարության հաջորդ նիստին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ չզեկուցվող հարցերի շարքում կա երկու կարևոր փաթեթ՝ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագիծը և «Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման մասին» օրինագիծը: 

«Քանի որ այս նախագծերը քննարկվելու են ԱԺ-ում, մեծ ռեֆորմների փաթեթներ են, այդ պատճառով նաև կենտրոնանալով հիմնականում ճանապարհային քարտեզի վրա՝ դրանք չեն զեկուցվել նիստի ընթացքում, բայց հընթացս հասարակությունն անպայման կտեղեկանա բովանդակությունից»,- ասաց փոխվարչապետը:

  • Կիսվել: