հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կառավարությունը կփոխհատուցի բնակչության առանձին խմբերի գազի ու էլեկտրաէներգիայի վճարի 50 տոկոսը

Կառավարությունը կփոխհատուցի բնակչության առանձին խմբերի գազի ու էլեկտրաէներգիայի վճարի 50 տոկոսը

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում երկու հարց է։ Ըստ այդմ, կառավարությունը կհաստատի Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը։

  1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:
  2. Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝

1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,

2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:

  1. Աջակցությունը տրամադրվում է այս միջոցառման 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:

  • Կիսվել: