հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կառավարությունը կփոխահտուցի պատերազմին մասնակից անձանց երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձը

Կառավարությունը կփոխահտուցի պատերազմին մասնակից անձանց երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձը

Կառավարությունը հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը հաստատելու մասին որոշումը։

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործությունների մասնակից սովորողները, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց երեխաներն ունեն ֆինանսական դժվարություններ միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսման վարձը վճարելու հետ կապված, ինչը պայմանավորված է անձամբ սովորողների, ինչպես նաև նրանց ծնողների՝ պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցությամբ: Ստեղծված իրավիճակը վտանգում է այդ սովորողների հետագա ուսումնառությունը, ինչպես նաև բացասաբար է անդրադառնում ուսումնական հաստատությունների ֆինանսական վիճակի վրա:

  • Կիսվել: