շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառավարությունը հաստատել է էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը

Կառավարությունը հաստատել է էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը: Փաստաթղթի հիմնական նպատակն է էներգետիկայի ոլորտի ռազմավարական պլանավորումը:

Էներգետիկայի ոլորտի ռազմավարությունը, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտեր կորցրել են արդիականությունը և անհրաժեշտություն է առաջացել վերանայել ու համապատասխանացնել ժամանակի պահանջներին, ինչպես նաև մշակել ռազմավարական նոր ծրագիր և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույց: Ըստ այդմ՝ կսահմանվեն մինչև 2040 թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները: 

  • Կիսվել: