ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարությունը հաստատեց Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը

Կառավարությունը հաստատեց Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում հաստատեց Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը: Նշված կարգը գործում է ՀՀ կառավարության 2012 թվականիապրիլի 26-ի N 525-Ն որոշմամբ, սակայն անհրաժեշտություն է առաջացել նորովի սահմանել Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանելու համար զինծառայողների ընտրության հետ կապված գործընթացը, հստակեցնել այն կրթական ծրագրերը, որոնց շրջանակներում իրականացվում է ընդունելությունը, ընդունելության պայմանները և կազմակերպման կարգը:

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կրթական ծրագրերը, ընդունելության պայմանները, ընդունելության կազմակերպման ընթացակարգերը, մարմինները, չափորոշիչները և արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» N 525-Ն որոշումը:

  • Կիսվել: