հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Կառավարությունը ԱԺ արտահերթ նստաշրջան է նախաձեռնում. այն կմեկնարկի հուլիսի 1–ին

Կառավարությունը ԱԺ արտահերթ նստաշրջան է նախաձեռնում. այն կմեկնարկի հուլիսի 1–ին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին որոշում կայացրեց։

Այս որոշմամբ ԱԺ–ին առաջարկվում է հուլիսի 1-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Նշվում է, որ հերթական նիստերի օրակարգում մասնավորապես ընդգրկված էին մի շարք օրենքների նախագծեր, որոնք համարվել էին անհետաձգելի և որոնց երկրորդ ընթերցումը նախատեսվում էր կազմակերպվել դրանց առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նստաշրջանը ավարտվել է և օրակարգում ներառված հարցերը ժամանակի սղության պատճառով չեն քննարկվել, անհրաժեշտություն է առաջացել դրանք քննարկել արտահերթ նստաշրջանի ընթացքում:

Օրակարգում ներառվել են նաև հունիսի 17-ի հերթական նիստերի օրակարգում ներառված և չքննարկված երկրորդ ընթերցման նախագծեր և համաձայնագրեր:

Հունիսի 17-ի հերթական նիստերի օրակարգ չներառված, սակայն արտահերթնստաշրջանի օրակարգում ներառված նախագծերի հրատապությունը հաշվիառնելով, դրանք ևսնախատեսվում են քննարկել երկու ընթերցմամբ:

  • Կիսվել: