շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառավարությունը 13 մլրդ 473 մլն դրամ հատկացրեց Արցախի Հանրապետությանը

Կառավարությունը 13 մլրդ 473 մլն դրամ հատկացրեց Արցախի Հանրապետությանը

Կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը հատկացվեց 13 մլրդ 473 մլն դրամ՝ 2021 թ. հոկտեմբերի էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև 2021 թ. պետական բյուջեով նախատեսված հոկտեմբերի աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար: 

«2020 թ. նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունն այս որոշմամբ, ըստ էության, մոտենում է 100 մլրդ-ին, և սա շատ կարևոր է, ու մենք շարունակելու ենք այս գործընթացը մի նկատառմամբ՝ զուտ սոցիալական աջակցության տրամաբանությունը պետք է ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպենք զարգացման տրամաբանությամբ՝ տնտեսական գործունեությունը և ակտիվությունն Արցախում խթանելու նպատակով»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: