հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կառավարությունում հրատապ խորհրդակցություն է ընթանում

Կառավարությունում հրատապ խորհրդակցություն է ընթանում

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մեկնարկել է հրատապ խորհրդակցություն։ 

Հրատապ խորհրդակցության գլխավոր թեման կորոնավիրուսի դեմ պայքարն է։ 

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք հաստատվեց։ Երկու դեպքում էլ հիվանդները շփում էին ունեցել վերջերս Իտալիայից Հայաստան ժամանած քաղաքացու հետ։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ստիպված եղավ ընդհատել արձակուրդը՝ հետաձգելով նաև քարոզարշավը։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ բոլոր կրթական հաստատություններում դասերը հետաձգվում են։

 

 

  • Կիսվել: