շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կառավարությունն օժտվել է տեխնիկական անվտանգության պահանջներ ընդունելու իրավասությամբ

Կառավարությունն օժտվել է տեխնիկական անվտանգության պահանջներ ընդունելու իրավասությամբ

Ազգային ժողովում մարտի 4-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Տեխնիկական
անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
 
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ կառավարության
համապատասխան որոշման համաձայն՝ տեխնիկական անվտանգության ոլորտում գործող մի շարք տեխնիկական կանոնակարգեր, որոնց հիման վրա իրականացվում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն, ուժը կորցրած են ճանաչվելու սույն թվականի ապրիլ ամսին: Դրանց փոխարեն գործելու են ԵԱՏՄ կանոնակագերը, որոնցով հնարավոր չէ իրականացնել տեխնիկական փորձաքննություն:
 
«ԵԱՏՄ կանոնակարգերով կարգավորվում են արտադրանքի անվտանգության մասին պահանջները, իսկ ազգային տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման տեխնիկական անվտանգության ապահովման պահանջները: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել կառավարությանն օրենքով օժտել տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ, հրահանգներ ընդունելու իրավասությամբ, որի հիմքով էլ լրացում է կատարվում վերը նշված Օրենքի 4-րդ հոդվածում»,- նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

  • Կիսվել: