երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կառավարությանը ներկայացվել է մանկապարտեզ կառուցելու կամ վերանորոգելու 173 հայտ

Կառավարությանը ներկայացվել է մանկապարտեզ կառուցելու կամ վերանորոգելու 173 հայտ

2022 թվականին մանկապարտեզների կառուցման կամ վերանորոգման, խմելու և ոռոգման ջրի համակարգերի ներդրման և ճանապարհների կառուցման համար Կառավարությանը ներկայացվել է 457 հայտ, որի ընդհանուր գումարը կազմում է 78,2 միլիարդ դրամ: Կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«2021 թվականին 620 սուբվենցիոն ծրագրից 447-ը փաստացի ավարտվել է, 173-ն ընթացի մեջ են: Ընդհանուր գումարը կազմում է 28,3 միլիարդ դրամ: 2022 թվականին բավականին հետաքրքիր պատկեր է: Երկու-երեք թիրախ էինք դրել և, կարծում եմ, այդ թիրախները արդարացված են: Մեզ համար կարևոր թիրախներն են մանկապարտեզների կառուցումը, խմելու և ոռոգման ջրի համակարգերի ներդրումը և ճանապարհների կառուցումը: Եթե նայենք այդ մասով ստացված հայտերին, ապա ամենաշատ հայտերը ունենք այս տարի: Ընդհանուր առմամբ 457 հայտ է և 78,2 միլիարդ դրամ է կազմում ընդհանուր գումարը: Իհարկե, այս թիվը վերջանական չէ, դեռ պետք է այս հայտերը մեր գործընկերների հետ համատեղ քննարկենք և հավանությանը արժանացնենք, բայց ուրախացնող է այն, որ երեք թիրախային ուղղությունները ամենամեծ ծավալն ունեն»,- ասաց Սանոսյանը:

Նախարարը նշեց, որ մանկապարտեզների մասով Կառավարությանն է ներկայացվել 173 հայտ, որոնցից 38-ը ամբողջովին նոր մանկապարտեզների կառուցման մասին է:  «Գործընթացը բավականին լավ գնում է, մենք արագ հայտերը հաստատում ենք, հետ ենք ուղարկում համայնքներ և համայնքներից կսպասենք նախագծերին»,- ընդգծեց Սանոսյանը:

  • Կիսվել: