հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարության վաղվա նիստի օրակարգում Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցն է

Կառավարության վաղվա նիստի օրակարգում Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցն է

ՀՀ կառավարությունը կքննարկի Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին հարցը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 27-ի նիստի օրակարգում:

Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրանքով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանը կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։

Դատարանի որոշման հիման վրա` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով: Նույն քրեական գործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝  գրավը:

 

  • Կիսվել: