երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վիգեն Խաչատրյանի հիշատակը

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վիգեն Խաչատրյանի հիշատակը

Կառավարության այսօրվա՝ հունիսի 22-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամները և մյուս ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ կյանքից հեռացած ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը:

«Երեկ երեկոյան հանկարծամահ է եղել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, որը ներդրում ունի ՀՀ պետականության կայացման գործում, եղել է Գերագույն Խորհրդի պատգամավոր, ԱԺ առաջին գումարման պատգամավոր, Լոռու մարզպետ, ԱԺ պետական իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ և, ի վերջո, ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել ողջ կյանքի ընթացքում, նաև Խորհրդային Միության ժամանակ պատասխանատու պետական պաշտոններ է զբաղեցրել, ԱԺ ընթացիկ գումարման պատգամավոր է. ես խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: