Կառավարող թիմի համար ՀՀ-ի սահմանն անցնում է կառավարական ամառանոցներով եւ աշխատասենյակներով. Մամիջանյան
Կառավարող թիմի համար Հայաստանի սահմանն անցնում է կառավարական ամառանոցներով եւ նրանց աշխատասենյակներով։ Նրանք միայն դա են պաշտպանում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովի շենքն ավելի լավ է պահպանվում, քան Հայաստանի սահմանները։
Պատգամավորը հարց է տվել, թե ինչպես կարելի է խոսել երկրի անվտանգության մասին այն պայմաններում, երբ ադրբեջանցի մարդասպանը 2 օր հանգիստ շրջում է հանրապետության տարածքում։
«Ես համոզված եմ, որ եթե ադրբեջանցի դիվերսանտը ուղիղ եթեր դուրս գար եւ ասեր՝ «Նիկո՛լ դավաճան», նրան հաշված վայրկյաններում կգտնեին»,- ասել է Մամիջանյանը։



