երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կապրենք, կտեսնենք. Հովակիմյանը` Երևանի ավագանու արդար ընտրություններ անցկացնելու մասին

Կապրենք, կտեսնենք. Հովակիմյանը` Երևանի ավագանու արդար ընտրություններ անցկացնելու մասին

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը չի բացառում, որ Երևանի ավագանու ընտրություններում իշխանության թեկնածուի կողմից վարչական ռեսուրսի չարաշահում լինի, սակայն վստահեցնում է, որ լինելու դեպքում նա օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվի։ Նա այդ մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ` անդրադառնալով ընտրությունների արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման վերաբերյալ հարցին։
 
Կասկածները, որ ԿԸՀ նախագահը, լինելով ՔՊ հիմնադիր անդամ, չի կարողանա ապահովել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ` Հովակիմյանը համարում է անհիմն և չտեղեկացված լինելու արդյունք։
 
«Նման պնդում անողները ՀՀ նախկին ԿԸՀ նախագահների գործունեությանը քաջածանոթ չեն։ Ինչ վերաբերում է անաչառ կազմակերպչական հմտություններին, կապրենք, կտեսնենք, թե որքանով ԿԸՀ նախագահը կարողացավ լավ ընտրություններ կազմակերպել»,–հավելեց նա։
 
Հովակիմյանն ընդգծեց, որ ինքը միշտ կողմնակից է եղել և պայքարել է ազատ, արդար և թափանցիկ մրցակցային ընտրությունների համար։

  • Կիսվել: