երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կապիտուլյանտներն Արցախի նախկին և ներկա իշխանության որոշ ներկայացուցիչներն են․ Գևորգ Պապոյան

Կապիտուլյանտներն Արցախի նախկին և ներկա իշխանության որոշ ներկայացուցիչներն են․ Գևորգ Պապոյան

Տեղյակ եմ, որ  ԼՂ-ի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման փաստաթուղթը և ԼՂՀ լուծարման հրամանագրի տեքստը չի քննարկվել Հայաստանի իշխանությունների հետ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ հակադարձելով ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանին, թե ՀՀ-ն տեղյակ է եղել, թե Արցախն ինչ է  ստորագրում։

«Մենք որևէ միջամտություն չենք  ունեցել, ավելին՝ դրա վառ ապացույցն այն է, որ այդ հրամանագրում ՀՀ զինված ուժերի մնացորդների դուրս բերման մասին կա մի տողը, որը ՀՀ անվտանգության համար սպառնալիք է, այդ տողը բացարձակապես սուտ է և անընդունելի»,- նշեց պատգամավորը։

Ըստ Գևորգ Պապոյանի՝ ԼՂ լուծարման փաստաթուղթը կապիտուլյացիա է, և  կապիտուլյատներն Արցախի նախկին և ներկա իշխանության որոշ ներկայացուցիչներն են։

  • Կիսվել: