հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կապիտուլյացիայի համար պետք է դեկոնսոլիդացիա. Քոչարյանը` Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին

Կապիտուլյացիայի համար պետք է դեկոնսոլիդացիա. Քոչարյանը` Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին

Ինչ մտքեր են հնչեցնում հիմա՝ միավորվենք ծանր որոշում կայացենլու համար։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա, կապիտուլյացիայի համար պետք է հակառակը՝ դեկոնսոլիդացիա։ Հասկանո՞ւմ եք, այս պարզ ճշմարտություններն իրար խառնելը, չեմ հասկանում դա չգիտակցելով է արվում, թե նպատակադրված:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Կապիտուլյացիան առաջացնում է անզորության զգացում, սա է միգուցե պետք այսօր այն մարդկանց, ովքեր կոչ են անում կոնսոլիդացվել կապիտուլյացիայի համար։

Հնչում է թեզ՝ միավորվենք իշխանության շուրջ․ ավելի խորը պարզաբանեմ․ խնդիրը լուծելու համար, նախ այն պետք է ախտորոշես, և չեզոքացնես։ Հիմա մեզ ասում են՝ միավորվել պրոբլեմի շուրջ։ Մեր նպատակը ո՞րն է, փրկել Հայաստանը՞, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը։ Եվ սա բացարձակ ճշմարտություն է ոչ միայն բժշկության մեջ, կա ուռուցք՝ հեռացնել։ Կոնսոլիդացիա պետք է լինի ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։ Իշխանափոխությունն իմպերատիվ պահանջ է»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։ 

  • Կիսվել: