կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Կապան-Գորիս ճանապարհը բացելու դիմաց չի եղել պայմանավորվածություն, որ ադրբեջանական հենակետեր դրվեն․ Աղաջանյան

Կապան-Գորիս ճանապարհը բացելու դիմաց չի եղել պայմանավորվածություն, որ ադրբեջանական հենակետեր դրվեն․ Աղաջանյան

Կապան-Գորիս ճանապարհը բացելու հդիմաց չի եղել պայմանավորվածություն, որ ադրբեջանական հենակետեր դրվեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Անդրադառնալով հարցին՝ Սյունիքում ադրբեջանական զինծառայողների կողմից փակած Գորիս-Կապան ճանապարհն ի՞նչ բանակցությունների արդյունքում է բացվել, նա նշեց․

«Լիճը, որը մեր տարածքում է, Չայզամի է անունը: Իրենք տեղակայված են նույն այն հատվածներում, որտեղ նախկինում այդ խնդիրն առաջացել էր, իրենց լոկացիայի տեսանկյունից ոչ մի բան չի փոխվել: Այնտեղ ուղղակի տեղադրել են այդ հսկիչ կետերը։ Ռուս սահմանապահներն ստանձնել են այդ ճանապարհահատվածի վերահսկողական գործառույթ»։

Նրա խոսքով՝ ՀՀ ռազմական գերատեսչությունը մշտապես, ամենօրյա, ամենժամյա ռեժիմով կատարելագործվում է և վերակազմակերպվում է պատերազմից հետո առաջացած խնդիրներից հետո և մշտապես իր գործառույթներն իրականացնում և իրականացնելու է համապատասխան պահի առկայության պարագայում․

«Դրան զուգահեռ, ՔՊ կուսակցությունը, որպես նախընտրական կարևորագույն խոստում, հանդես է եկել խաղաղության օրակարգի կարևորությամբ և նախընտրական քարոզարշավի անկյունաքարային կետ սահմանել է տարածաշրջանում երկարատև խաղաղության գործընթացի սկիզբ դնելու պատրաստակամությունը»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ չի ստացվում այդ խաղաղությունը ստանալ, պարբերաբար լինում են միջադեպեր, Աղաջանյանն արձագանքեց.

«Մենք գնում ենք այդ ճանապարհով, պատրաստվում ենք չտրվել սադրանքներին: Մենք նման գործողությունները գնահատում ենք սադրանք Ադրբեջանի կողմից»,-ասաց նա:

  • Կիսվել: