հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կապան-Գորիս ճանապարհին «KamAZ»-ը դուրս է եկել ճանապարհից․ վարորդը հայտնվել է մեքենայի տակ

Կապան-Գորիս ճանապարհին «KamAZ»-ը դուրս է եկել ճանապարհից․ վարորդը հայտնվել է մեքենայի տակ

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 01։42-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 24-րդ կմ-ին՝ Նոր Առաջաձոր գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը հայտնվել է ավտոմեքենայի տակ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել ավտոմեքենայի տակից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

  • Կիսվել: