ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման մեկանգամյա տուրքով

Կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման մեկանգամյա տուրքով

79 կողմ, դեմ 0, ձեռնպահ 6 ձայներով ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: 

2014 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պահանջը հանվել է, իսկ տարեկան պետական տուրքի պահանջը պահպանվել:

Առաջարկվող կարգավորմամբ կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված տարեկան պետական տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման համար մեկանգամյա պետական տուրքով:

Մրցութային կարգով սպասարկում իրականացնելու իրավունք ստացած կազմակերպությունն օրենսդրական փոփոխությունից հետո 10 տարվա համար մեկ անգամ կվճարի 100 հազար դրամ:

  • Կիսվել: