երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կանոնակարգի հաստատումը ռիսկի նվազեցման ամենամեծ գործիքն է. փոխվարչապետ Գրիգորյան

Կանոնակարգի հաստատումը ռիսկի նվազեցման ամենամեծ գործիքն է. փոխվարչապետ Գրիգորյան

Կանոնակարգը ստորագրել ենք օգոստոսի վերջին, հիմա ո՞ր ամիսն է, ինչն ենք շտապում: Եթե մենք կավարտենք, ու պարզ կդառնա, որ շտապողականություն ենք դրսևորում, իսկ դիմացի կողմը չի ավարտել, այդ ժամանակ այս հարցը կտաք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ Ադրբեջանը չի շտապում ավարտին հասցնել կանոնակարգի հետ կապված ներպետական գործընթացները:

Առանց կանոնակարգի հաստատման Տավուշում սահմանազատման գործընթացը սկսելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ փոխվարչապետն ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ այս կանոնակարգի հաստատումը պարտադիր է մեկնարկի համար»:

Անդրադառնալով գործընթացի հետ կապված ռիսկերին՝ նա նշեց. «Կանոնակարգի հաստատումը ռիսկի նվազեցման ամենամեծ գործիքն է, որ եթե պրոբլեմ լինի՝ կա հարթակ, որտեղ այդ պրոբլեմը կարող ենք քննարկել»:

Պատասխանելով Ադրբեջանին տարածքներ զիջելու վերաբերյալ մեղադրանքներին՝ փոխվարչապետն ասաց. «Սահմանազատման արդյունքում մենք Ադրբեջանից ո՛չ ստացել ենք, ո՛չ տվել ենք, վերականգնվել է սահմանը»:

  • Կիսվել: