շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի և կողմերի շահերի հարգման վրա․ Փաշինյան

Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի և կողմերի շահերի հարգման վրա․ Փաշինյան

Մենք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ռուսաստանը մեր բարեկամ երկիր ենք համարում։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայ հայրենակիցների հարցերին։

«Բարեկամ երկրների միջև կան խնդիրներ, որոնց մասին մենք նախկինում չենք խոսել, և որոնք պետք է հասցեագրել: Եվ մենք առաջնորդվում ենք այս տրամաբանությամբ։ Մենք հույս ունենք և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի և կողմերի շահերի, անկախության և ինքնիշխանության հարգման վրա»,- ասել է նա։ 

  • Կիսվել: