շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կանադայում մտահոգություն են հայտնել եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության վերաբերյալ

Կանադայում մտահոգություն են հայտնել եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության վերաբերյալ

Հայաստանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապայանի կալանավորումը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ատելության խոսքի աճը, լուրջ մտահոգություն է առաջացնում: Կանադան գնահատում է Հայաստանի հետ իր գործընկերությունը, որը հիմնված է ժողովրդավարական կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անաչառ կիրառման նկատմամբ մեր ընդհանուր համոզմունքի վրա: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Կանադայի Համայնքների պալատի անդամ Ռոբ Օլիֆանտը:

«Համոզված ենք, որ Հայաստանի իշխանությունները կգործեն այնպես, որ ապահովեն այդ սկզբունքների պահպանումը: Աշխարհի այդ հատվածում անկայունության աճի ժամանակաշրջանում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացն ավելի կարևոր է, քան երբևէ՝ իր ժողովրդի և ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է նա:

 

  • Կիսվել: