հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ողջունել է Արամ Առաջին կաթողիկոսի այցը Կանադա

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ողջունել է Արամ Առաջին կաթողիկոսի այցը Կանադա

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Մեծի տանն Կիլիկիո առաջնորդ Արամ Առաջինի Կանադա կատարած այցին:

«Բարի գալուստ Կանադա, Վեհափառ Հայրապետ Արամ Առաջին: Հայկական սփյուռքի առանցքային առաջնորդ, մենք վճռական ենք Ձեզ հետ միասին աշխատել Հայաստանում և նրա շուրջ կայունություն ապահովելու, ինչպես նաև առաջիկայում Երևանում մեր առաջին դեսպանությունը բացելու ուղղությամբ»: Այսպիսի գրառում է կատարել արտգործնախարար Ժոլին, նաև հրապարակել է կադրեր վարչապետ Թրյուդոյի հետ հանդիպումից:

  • Կիսվել: