շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կանադան Թուրքիային զենք չի մատակարարի

Կանադան Թուրքիային զենք չի մատակարարի

Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին: Այս մասին նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ եթե ապացուցվի  Թուրքիայի կողմիվ մարդու իրավուքների խախտման մասին տեղեկությունները, ապա  զենքի արտահանումը կդադարեցնեն։

«Արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին և շարունակվող հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները

 Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ»,- գրել է ԱԳ նախարարը:

Հիշեցնենք՝ Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ էր արել դաշնային կառավարությանը` դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ագրեսիան և անհապաղ դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա: 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: