երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կանադան խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակությունը

Կանադան խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակությունը

Կանդայի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ պայմանավորվածություններին․

«Կանադան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատում է երկկողմ երկխոսություն հաստատելու և խորացնելու իրենց մտադրությունը և հայտարարվում երկու երկրների կողմից առաջարկվող վստահության ամրապնդման և բարի կամքի մասին։

Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է նշում այն ​​աջակցությունը, որ երկրները միմյանց հայտարարել են միջազգային ատյաններում. «Մենք ընդունում ենք քաղաքական երկխոսության այս աննախադեպ բացումը որպես երկու երկրների միջև ընթացող խաղաղ գործընթացին ուղղված քայլ։

Ողջունում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերի համար։ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծմանը՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա, և խրախուսում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հետագա կոնկրետ միջոցառումները։

Կանադան խրախուսում է կողմերի միջև երկխոսության շարունակությունը և հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը աջակցելուն»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ։ 

  • Կիսվել: