հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կան տեղեր, որտեղ ադրբեջանական զինված ուժերը լքել են. Նիկոլ Փաշինյան

Կան տեղեր, որտեղ ադրբեջանական զինված ուժերը լքել են. Նիկոլ Փաշինյան

Երեկ ես ՌԴ նախագահից ռազմական օգնություն չեմ խնդրել, չնայած որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա պայմանագրային բազան նման հնարավորություն տալիս է: Այս մասին այսօր ԱԺ-ումասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ նման խնդրանքով չի դիմել, քանի որ Մոսկվայի հետ Երևանի դիրքորոշումները եղել են նույնական:

՛՛ՌԴ նախագահն ասաց, որ ինքն էլ է կարծում, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է վերադառնա ՀՀ սահմանից անդին: Կա նաև ավելի կարևոր նյուանս: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի Զինված ուժերը պետք է կատարեն այդ գործողությունը՝ հեռանան ՀՀ սահմանից, լքեն այն տարածքները, որոնք պետք է լքեն՛՛,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ երեկվանից մինչև այսօր այդ պամանավորվածությունը մասամբ կատարվել է:

՛՛Կան տեղեր, որտեղ ադրբեջանական զինված ուժերը լքել են, բայց քանի որ պայմանավորվածությունը չի կատարվել ամբողջությամբ, ես այսօր նամակով դիմել եմ ՌԴ նախագահին՝ համաձայն 1997 թվականի բարեկամության համագործակցության և փոխօգնության պայմանագրի, հայ-ռուսական համատեղ զորախմբի վերաբերյալ պայմանագրի, ՌԴ-ն այս իրավիճակում, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՛՛,-հավելեց վարչապետի պաշտոնակատարը:

 

  • Կիսվել: